Հունգարիան լքեց քաղաքակիրթ երկրների ակումբն ու դարձավ ահաբեկչության հովանավոր. հունգարացի իրավագետ

Հունգարիայի իշխանությունների կատարած դավադիր գործարքը դատապարտում են նաև բազմաթիվ հունգարացի մտավորականները: Ահա թե ինչ է գրել հունգարացի իրավագետ, մի շարք բուհերում դասավանդող դոկտոր Մատլակ Գաբորը.- «Ես բառեր չեմ գտնում իմ կառավարության լկտի անբարոյականության պատճառով ձեր երկրից ներողություն խնդրելու համար: Կարծում եմ, այս կերպ Հունգարիան լքեց քաղաքակիրթ երկրների ակումբն ու դարձավ ահաբեկչության հովանավոր: Այս ցավալի պահին ես չգիտեմ, երբ կարող եմ կամ երբևէ կկարողանամ կրկին հպարտանալ հունգարացի լինելու համար: Միակ սփոփանքս այն է, որ համացանցում տեսնում եմ իմ, այլ ոչ թե իմ երկրի կարծիքը կիսող հունգարացիների: Սա խարան է իմ երկրի ճակատին, ուստի ես հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը: Խնդրում եմ, որքան հնարավոր է շատ հայերի ծանոթացրեք այս նամակիս…».- նշել է իրավագետը:

Տեսանյութեր

Լրահոս