Ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում կա առաջընթաց

«Հայաստանի համար ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում մի շարք հարցերում առաջընթաց կա»։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Գազպրոմ Արմենիայի» Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Ըստ Հ. Թադևոսյանի, մի շարք հարցերում կան նախնական պայմանավորվածություններ: Տարբեր մակարդակներում բանակցություններ են ընթանում, քննարկվում են Հայաստանում գազի սպառման կանխատեսելի ծավալները և ներդրումները գազատրանսպորտային ցանցում»:

Նրա խոսքով` գազի սակագնից է կախված, թե համակարգում ինչպիսի աշխատանքներ և ինչպիսի ծավալով կարելի է անցկացնել ։ Առայժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020թ-ի ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024թթ-ին։ Առաջիկա հինգ տարում (2020–2024թթ.) ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 130 միլիոն դոլար, բայց առաջին տարում սակագնի անորոշության պատճառով ներդրումներ ավելի քիչ են նախատեսված։

«Բնականաբար, մենք առայժմ չգիտենք, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն»,- պարզաբանեց Հ.Թադևոսյանը։

«Գազպրոմ Արմենիա»
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս