Բաժիններ՝

Կոչ ենք անում Անդրանիկ Քոչարյանին՝ մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում, լրագրողների հանդեպ հարգալից լինել. «Մեդիա պաշտպան»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին, անհարգալից է արտահատվել լրագրողներ Աննա Իսրայելյանի և Սաթիկ Սեյրանյանի հասցեին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Անդրանիկ Քոչարյանին մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում, լրագրողների հանդեպ հարգալից լինել ու նրանց անունները անհարկի չօգտագործել: Լրագրողներն իրենց մասնագիտական պատականություններն են կատարել, հնչեցրած որակումները կանանց հասցեին հարիր չեն բարձրաստիճան պաշտոնյային:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում կանանց հանդեպ ընդգծվան ագրեսիայով ու անհանդուրժողականությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս