«Դավիթը շանս ունի ապացուցելու, որ շախմատային տախտակի վրայի պեշկա չէ, որ իրեն օգտագործեն ու դեն նետեն»
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ և Դավիթ Խաժակյանի ջրերը վերջին շրջանում մի առվով չեն հոսել: Դավիթը միակն էր, ով ԼՀԿ-ից պաշտպանեց Էդմոն Մարուքյանի թասիբը, երբ պնդում էի, որ Մարուքյանը ժողովրդի վարչապետի գրպանում է ապրում և աշխատում: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, դա էլ համարում եմ անցած-գնացած պատմություն:
Հիմա շատ կոնկրետ վտանգ կա, որ Երևանի խնդիրների մասին խոսացող Դավիթ Խաժակյանից ցանկանում են ազատվել՝ նրան դարձնելով պալատական դավադրությունների զոհ: Կարծում եմ, Դավիթ Խաժակյանին բախտը ժպտացել է. երիտասարդ տարիքում նա շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի շրջանակներում իր դեմ հյուսվող դավադրությունը մշակողներից շատ ավելի հասուն է, շատ ավելի սկզբունքային է, շատ ավելի տղամարդ տղա է:
Դավիթը շանս ունի ապացուցելու, որ շախմատային տախտակի վրայի պեշկա չէ, որ իրեն օգտագործեն ու դեն նետեն: Եվ Դավիթը պետք է իմանա, որ այս վճռական պահին ցանկացած պարկեշտ, սկզբունքային ու հայրենասեր մարդ իր կողքին է կանգնած՝ իր հնարավորությունների ողջ զինանոցով հանդերձ: Ու սա բացարձակ կապ չունի ոչ քաղաքական նախասիրությունների, ոչ էլ «հեղափոխական-հակահեղափոխական» դատարկախոսությունների հետ: Բացմաթիվ «հեղափոխական» ընկերներ ունեմ, որ Դավիթի կողքին են:
#Չդնես»:
Իմ և Դավիթ Խաժակյանի ջրերը վերջին շրջանում մի առվով չեն հոսել: Դավիթը միակն էր, ով ԼՀԿ-ից պաշտպանեց Էդմոն Մարուքյանի…
Gepostet von Mihran Hakobyan am Mittwoch, 18. Dezember 2019