«Ինձ չեն ձերբակալել, չեն ձերբակալելու». Ռուբեն Հայրապետյան
Իր առանձնատանը ժամեր շարունակ տևած խուզարկությունից հետո ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը կարճ զրույց ունեցավ առանձնատան դարպասների մոտ գտնվող լրագրողների հետ:
«Միանգամից ասեմ՝ որևէ հարցի չեմ պատասխանելու, և երկրորդ, ինձ չեն ձերբակալել, չեն ձերբակալելու: Իզուր մի կանգնեք: Հետ գնացեք: Արմեն Նիկողոսյան և Արմեն… մատնաչափիկները….»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Լրագրողի հարցին, թե այնուամենայնիվ, ինչ-որ բան գտե՞լ են, Ռուբեն Հայրապետյանը հեգնական պատասխան տվեց.
«Սու-35 ինքաթիռ են գտել, մի հատ T-90 tտանկ, մի քանի հատ էլ, БТР ու БМП»:
Նա լրագրողներին հորդորեց համբերել՝ ասելով, որ երեկոյան բոլոր հարցերի պատասխանները կհնչեցնի: