Վրաստանում դրամական քաղաքականությունը վերստին խստացվել է

Վրաստանի Ազգային բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինսավորման տոկոսադրույքը՝ մինչեւ 9 տոկոս: Այդ մասին ասված է Ազգային բանկի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նոյեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել է 7 տոկոս՝ 3 տոկոս նպատակային ցուցանիշի դեպքում: Պարենի գներն աճել են 13,4 տոկոսով: Փորձագետները դա կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում դոլարի նկատմամբ լարին արժեզրկվել է մոտավորապես 10 տոկոսով: «Ընթացիկ տարվա սեպտեմբերից Ազգային բանկն սկսել է խստացնել քաղաքականությունը, որպեսզի չեզոքացնի փոխարժեքի արժեզրկումից բխող գնաճային ճնշումը: Փոխարժեքը, չնայած վերջին օրերի ամրապնդմանը, մնում է արժեզրկված, ինչը նպաստում է նպատակային մակարդակից բարձր գնաճի սպասմանը»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է Sputnik-ը։

Տեսանյութեր

Լրահոս