Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել. շենք է կառուցվելու
Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 29 հասցեում հատվել են ծառեր, որոնք չորացած չեն եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է օգտատեր Լիլի Խաչատրյանը:
Նա, դիմելով Աջափնյակի վարչական շրջանին ղեկավարին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էս ծառերն ինչի՞ են քոքից կտրում։ Անձամբ եմ տեսել նորմալ ծառեր են, չորացած չեն, սեզոնին էլ հեչ հրդեհավտանգ վիճակ չէին ստեղծում»:
Աջափնյակ վարչական շրջան , Геворг Бабаян (Գևորգ Բաբայան) էս ծառերն ինչի՞ են քոքից կտրում։ Անձամբ եմ տեսել նորմալ ծառեր են, չորացած չեն, սեզոնին էլ հեչ հրդեհավտանգ վիճակ չէին ստեղծում։?Ֆուչիկի29Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Gepostet von Lily Khachatrian am Samstag, 7. Dezember 2019
Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Սոնա Մանուկյանը, խնդրի վերաբերյալ գրել է. «Տարածքի «տերը» ասաց, որ բոլոր ծառերը կտրվելու են ու շենք ա կառուցելու հենց մեր շենքի պատուհանների առաջ»:
Տարածքի ''տերը'' ասաեց, որ բոլոր ծառերը կտրվելու են ու շենք ա կառուցելու հենց մեր շենքի պատուհանների առաջ? #Աջափնյակ
Gepostet von Sona Manukyan am Samstag, 7. Dezember 2019