Ամերիկյան United Airlines-ը Airbus-ի 50 ինքնաթիռ կգնի շուրջ 7 մլրդ դոլար գումարով. Bloomberg
United Airlines ամերիկյան ավիաընկերությունը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատվեր: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը,:
Նոր մեքենաները պետք է փոխարինեն Boeing 757-200-ներին, որոնց թողարկումը դադարեցվել է մոտավորապես 15 տարի առաջ: Ներկայում United Airlines-ն օգտագործում է այդ մոդելի 75 մեքենա: Ենթադրվում էր, որ դրանց փոխարինելու կգան Boeing 757-200 MAX-երը, բայց, քանի որ վերջինների շահագործումը ժամանակավորապես դադարեցված է Եթովպիայում եւ Ինդոնեզիայում երկու ընդգրկուն աղետներից հետո, ավիագծերն ստիպված էին նոր լուծում գտնել: Ընկերությունը Airbus A321XLR-ը համարել է փոխարինում պահանջող մոդելներին առավել մոտ տարբերակը:
«Նոր Airbus A321XLR-ն իդեալական համարժեք փոխարինում է հին, նվազ արդյունավետ թռչող ապարատների համար»,- մեջբերում է գործակալությունը նրա ներկայացուցչի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: