 
                        Թրամփը հայտնել է G7-ի հաջորդ գագաթնաժողովի հանդիպման վայրը
 
                                    G7-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Քեմփ-Դեյվիդի նստավայրում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտնել է դեկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ընթացքում:
«Մենք այն կանցկացնենք Քեմփ-Դեյվիդում»,- ասել է Թրամփը, նշելով, որ նստավայրը գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի մերձակայքում և լավ հնարավորություն կլինի շփվել լրագրողների հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        