«Նոր Հայաստանում մարդկանց տեսքով «քաղաքական գործիքները» ավելի շատ են, քան քաղաքի բոլոր տնտեսական խանութներում վաճառվող գործիքները»
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի հետ կատարվածը տեխնոլոգիա է, որը հին է ինչպես աշխարհը, իսկ դրա հետևում կանգնածները նույնքան հին արհեստի տեր են:
Այդ տերերի կարծիքով՝ իրենք այսպես կոչված «լյուստրացիա» են անելու:
Ընդ որում՝ հայտնի արհեստի զավեշտական գրգռվածությամբ պատրաստվելով այս արարքի արձագանքողներին, որպեսզի նրանց պիտակավորեն՝ որպես պրոռուսական կամ ռուսահպատակ: Դե Facebook-ով քաղաքական դեբատ և քաղաքական «հուզանք և զանգ» առաջացնելն արդեն նորմա է դարձել: Փաստորեն, առաջիկայում ականատես կլինենք ռուսամետության և արևմտամետության սուր դիսկուրսի: Ինչը կրկին կործանարար դեբատ է և մեր հասարակությանը ոչ թե պառակտելու, այլ հերթական անգամ երկու մասի բաժանելու փորձ: Ինչը, սակայն ցուցադրականության էֆեկտի առումով շատ շահեկան է:
Շնորհավորում եմ «հարգարժան» պարոնայք և տիկնայք, կուրորեն և մինչև վերջ արժեքային առումով չգիտակցած, ինչպես նաև ոչ թե իրական, այլ կեղծավոր «արևմտամետներին»: Ձեր պսևդոլյուստրացիոն օպերացիան սկսված է, իսկ Facebook-ը Ձեզ բոլորիդ օգնական կամ գուցե պահապան: Ուշադիր կհետևեմ fake-ֆաբրիկաների աշխատանքին և թավշյա հեղափոխության ու դրա անշրջելիության գաղափարին հավատարիմ, նախկիններին մերժող իշխանական կամ ոչ իշխանական քաղաքական ուժերի, հանրային միավորների ու անհատների գործողություններին:
Հ.Գ. Նոր Հայաստանում մարդկանց տեսքով «քաղաքական գործիքները» ավելի շատ են, քան քաղաքի բոլոր տնտեսական խանութներում վաճառվող գործիքները»:
Այսօր, Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի հետ կատարվածը տեխնոլոգիա է, որը հին է ինչպես աշխարհը, իսկ դրա հետևում…
Gepostet von Vladimir Martirosyan am Montag, 2. Dezember 2019