Թրամփը Ջոնսոնին ընդունակ քաղաքական գործիչ է համարում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընդունակ քաղաքական գործիչ է համարում, բայց ըստ որում հրաժարվել է մեկնաբանել դեկտեմբերի 12-ին Բրիտանիայում կայանալիք ընտրությունները։
«Ես Brexit-ի կողմնակից եմ… Բորիս Ջոնսոնը լավ է աշխատում, նա շատ ընդունակ է: Բայց ես չեմ ցանկանում միջամտել Բրիտանիայում կայանալիք ընտրություններին, դրանք շատ կարեւոր են (Բրիտանիայի համար)»,- ասել է Թրամփը՝ Լոնդոնում ելույթ ունելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: