«Նեյմարը թքած ունի ՊՍԺ-ի վրա և խաղում է միայն իր համար»․ Էմանուել Պետի
«Մոնակոյի», «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
«Երբ ես խաղում էի Զիդանի կամ Ջորկաեֆի հետ, ես գիտեի, որ նրանք կարող են ինքնուրույն որոշել խաղի ելքը, ուստի մենք ընդունում էինք այն, որ նրանք անտեսում էին պաշտպանական գործողությունները:
Մենք դա ընդունեցինք և արեցինք մեր գործը, քանի որ գիտեինք, որ նրանք կարող են մեզ հաղթանակ բերել իրենց փայլուն քայլերով:
Սա Նեյմարի դեպքը չէ: Այս տղան խաղում է իր համար, միայն իր համար: Ինքներդ ձեզ դրեք ՊՍԺ-ի հանդերձարանի տղաների տեղը, որոնք ամիսներ շարունակ հետևում էին Նեյմարի բռնակալությանը, որը թքած ուներ ակումբի և երկրպագուների վրա: Նա հարգանք չունի»,- ասել է Պետին։
Սիրարփի Աղաբաբյան