Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնինի գավաթի խաղարկությունում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկության բազմամարտի մրցաշարում:
Ռուսական Պենզա քաղաքում անցկացված մրցաշարին բազմամարտում Արթուր Դավթյանը, 35 մարզիկների պայքարում հավաքելով 84,45 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն այս ձևում 10-րդն էր:
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Գավաթի խաղարկությանը մասնակցում էին 14 երկրի 95 մարզիկները: