«Սա դավաճանություն է». Իսպանիայի հավաքականում կրկին լարված իրավիճակ է
Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից անմիջապես հետո, բայց դստեր հիվանդության պատճառով նա հրաժարական տվեց. նրա աղջիկը քաղցկեղ ուներ և մահացավ օգոստոսին: 2019 թվականի մարտից մարզչին փոխարինեց նրա օգնական Ռոբերտ Մորենոն: Նա Իսպանիային դուրս բերեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց Ռումինիայի հետ խաղից հետո հեռացավ, իսկ Էնրիկեն վերադարձավ ազգային հավաքական:
Գրում են, որ Մորենոն ցավագին է արձագանքել իր հրաժարականին. Նա արտասվել է ՝ տեղեկացնելով խաղացողներին իր պաշտոնանկության մասին, իսկ Ռումինիայից կրած պարտությունից հետո (5:0) մամուլի ասուլիս չի ներկայացել: Նա իսկապես ցանկանում էր Եվրոպայի առաջնության մեկնել՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ամենի պատճառով նա վիճեց Էնրիկեի հետ։
Չորեքշաբթի օրն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսում հայտնեց իր վարկածը: Ահա հիմնական կետերը.
- Ազգային հավաքականից հեռանալուց հետո Էնրիկեն հանդիպել է Մորենոյի հետ մեկ անգամ` սեպտեմբերի 12-ին: Նրանք խոսել են 20-30 րոպե, և Մորենոն ասել է Էնրիկեին, որ ցանկանում է մարզչական շրջանում լինել Եվրո-2020-ում, և նա պատրաստ է վերադառնալ Լուիսի շտաբ:
«Սա ինձ չի զարմացնում, ես տեսա, թե ինչպես է նա աշխատում: Ինձ համար սա դավաճանություն է, ես չէի անի դա։ Ես չեմ ուզում իմ գլխավոր շտրաբում նման կերպար ունեցող տղամարդ տեսնել: Նրա ամբիցիան լավն է, բայց չափազանց մեծ հավակնությունը մեծ թերություն է: Այդ պատճառով ես կայացրեցի այս որոշումը. Ես նրան ասացի, որ այլևս նրան չեմ տեսնում՝ որպես իմ երկրորդ մարզիչ: Մենք սիրով ավարտեցինք հանդիպումը: Այնուհետև ես զանգահարեցի իմ շտաբի աշխատակիցներին՝ իրենց կարծիքը ստանալու և իմ կարծիքը հայտնելու համար, որպեսզի ոչ ոք չխեղաթյուրի իմ խոսքերը»:
- Ըստ Էնրիկեի, Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը և մարզական տնօրեն Խոսե Մոլինան կապ չունեն Մորենոյի հրաժարականի հետ: «Միակ մարդը, ով պատասխանատու է այն փաստի համար, որ Ռոբերտ Մորենոն այստեղ չէ, ես եմ»,- ասել է Էնրիկեն:
Իսպանական ԶԼՄ-ները ենթադրում էին, որ Ռուբիալեսը կարող է հեռացնել Մորենոյին. բոլորը հիշում են Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկության պատմությունն Աշխարհի 2018 թվականի առաջնությունից առաջ։
- Էնրիկեն, բնականաբար, ոչ մի բողոք չունի Մորենոյի աշխատանքի վերաբերյալ. Իսպանիան վստահորեն ավարտեց ընտրական մրցաշարը։ «Պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ես չեմ կարող քննադատել Մորենոյին, նա լավ մարզիչ է: Ես լավ չեմ անում այս իրավիճակում, բայց չեմ ասի, թե ինչն է վատ: Բայց խնդրում եմ, եկեք չզննենք աղբարկղը»:
- Էնրիկեն խոսել է նաև արժեքների մասին: «Ինձ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը տառապում է, բայց չեմ փոշմանում: Ես մասամբ պատասխանատու եմ զգում դրա համար: Ես չեմ պատրաստվում որևէ մեկին արժեքների դասեր տալ, բայց դրանք շատ կարևոր են մեր աշխատանքում, քանի որ մենք օրինակ ենք երեխաների համար:
Կյանքի իրավիճակները ցույց են տալիս մարդու բնավորությունը, թույլ են տալիս իսկապես ճանաչել նրան: Նրանք ցույց են տալիս, թե ում կարելի է վստահել, և ում չի կարող, ով էթիկա ունի, ով` ոչ: Ես տեսնում եմ, թե ով է իմ կողքին»:
- Էնրիկեն այնքան շատ խոսեց Մորենոյի մասին, որ երբ նա հայտարարեց ազգային հավաքականի շտաբը Եվրո-2020-ի համար, նա սխալմամբ իր թիմում ընդգրկեց Ռոբերտին՝ որպես ֆիզիկական պատրաստության մարզիչ:
Մորենոն ևս ներկայացրել է այս պատմության իր տարբերակը։
«Ես ներողություն եմ խնդրում այն փաստի համար, որ դա տեղի է ունենում այդքան արագ, բայց ես չէի ուզում շատ ժամանակ կորցնել: Սա ինձ համար չափազանց տհաճ պահ է, և ես չէի ցանկանում, որ դա տեղի ունենա: Ես չէի ուզում մամուլի ասուլիս հրավիրել, քանի որ չեմ սիրում նախատինքներ: Ես ձեզ կասեմ փաստերը, քանի որ որոշ մանրամասներ բացակայում են:
Ոչ ոք չգիտեր, թե որքան կտևի Լուիս Էնրիկեի կյանքի վիճակը: Այնուամենայնիվ, միշտ ամեն ինչ համաձայնեցված էր: Հանդիպումից առաջ, որը կայացավ սեպտեմբերի 12-ին, նա ասաց ինձ, որ ես գործում եմ այնպես, ինչպես պետք է, և, որ նա հպարտանում է ինձնով: Նրա աղջկա հետ պատահածից մեկ շաբաթ անց ես գնացի նրա մոտ՝ սատարելու համար։ Այդ հանդիպման ընթացքում ես ասացի այն, ինչը ես կրկնել եմ հրապարակայնորեն՝ ցանկացած պահի ուրախությամբ կգնամ մի կողմ: Ի զարմանս ինձ ՝ նա պատասխանեց. «Լավ է, բայց դու այլևս չես աշխատելու ինձ հետ: Շտաբի մնացած մասը կլինի, բայց դու՝ ոչ»: Փորձեցի հասկանալ, թե ինչն եմ սխալ արել, որ նա չի կարող ինձ վրա հույս դնել:
Ես խոսում եմ փաստերի մասին: 9 տարի առաջ ես սկսեցի աշխատել Էնրիկեի հետ «Բարսելոնա Բ-ում»: Հետո մենք «Ռոմայում» էինք: Հետո միասին աշխատեցինք «Սելտայում»: Սրանք հաջող տարիներ են: Այնուհետև նա չցանկացավ շարունակել աշխատել, և ասաց, որ այլևս չի մարզվելու: Մենք պատասխանեցինք, որ կսպասենք նրան:
Ես դեռ չգիտեմ, թե ինչու նա չի ցանկանում, որ ես աշխատեմ նրա հետ: Ես չգիտեմ, արդյո՞ք նա մի օր կպատմի ինձ այդ մասին: Երեկ նրա հայտարարությունը ոչինչ չի հստակեցրել: Ավելին, նա ինձ հետ խոսեց այնպիսի բառերով, որոնց ես արժանի չեմ: Ես առաջինն եմ, ով ուրախ է, որ Էնրիկեն վերադարձել է, և, որ իր թիմը կարող է նվաճել Եվրոպայի առաջնությունը: Ես իսկապես ցանկանում եմ կրկին աշխատել որպես մարզիչ: Հուսով եմ` այդպես կլինի»,- ասել է Մորենոն:
Սիրարփի Աղաբաբյան