«Միջավայրը մաքրենք թմրամոլներից» օպերացիայի շրջանակներում պետական պաշտոնյա է ձերբակալվել․ Shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գևորգ Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանը, Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Մանվել Մոսինյանը և Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Պողոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Պողոսյանը, Գ. Պետրոսյանը և Ս. Մոսինյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Ա. Հայրապետյանը, ով աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետ՝ ձերբակալվել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում