«Մինչև Վատիկանում կոռուպցոներ որոնելը՝ Փաշինյանը նախ պիտի պարզաբանի, թե 2008թ. ինչպե՞ս է հայտնվել «չարիքի» կողքին»»
Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի վաղ գրել էի ու երեկ ևս մեկ անգամ համոզվեցի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում պահի ազդեցության ներքո կատարած իր հայտարարությունների տրամաբանական հետևանքները:
Մի կողմ թողած «Վատիկանների պադվալներում պախկված կոռուպցիոներների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը, որը կողմնակիորեն կարելի է կոռուպցիայի հետ համագործակցության մեղադրանք համարել ուղղված մեկ այլ պետությանը, որտեղ ի դեպ հյուրաբար գտնվում է այդ պահին, ուշագրավ էր նաև նրա «չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը» հայտարարությունը:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ 1996 թվականից 1998 թվականների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն առանց ժողովրդի վստահությունը ունենալու անօրինական կերպով տիրացել է իշխանությանը և չարիք է եղել ժողովրդի համար:
Ընդամենը մեկ օր առաջ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերություններին, 2008 թվականի նախագահական ընտրություններում նրա շտաբում իր ներկայությանն ու մինչև 2012 թվականը ձգված քաղաքական համագործակցությանը:
Մինչև «Վատիկանների պադվալներում պախկված կոռուպցիոներների» որոնելը՝ Նիկոլ Փաշինյանը թող բարի լինի և հանրության համար պարզաբանի, թե առնվազն 2008-ից 2012 թվականների ընթացքում ինչպե՞ս է հայտնվել 1996 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելով ու ժողովրդի վստահությունը չունենալով հանդերձ իշխանության տիրացած «չարիքի» կողքին»:
ՄԻՆՉԵՒ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐ ՈՐՈՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԻՏԻ ՊԱՐԶԱԲԱՆԻ, ԹԵ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ Ի՞ՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅՏՆՎԵԼ «ՉԱՐԻՔԻ»…
Gepostet von Robert Markarian am Mittwoch, 20. November 2019