Բաժիններ՝

Իրանում անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել

Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն է: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Ցավոք, տեղի են ունեցել նաեւ անկարգություններ վերջին մի քանի օրվա ընթացքում: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ ենթարկվել են հարձակման ու զոհվել»,- ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում: Նա հավելել Էէ, որ Իրանում բողոքների մասնակիցները սառը զենք եւ հրազեն են կիրառել անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ: Նրա խոսքը մեջբերում է Իրանի կառավարության լրատվական պորտալը: Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել կառավարության կարգադրությունը բենզինի գները կրկնակի բարձրացնելու մասին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար): Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում: Տեղական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 12-ից մինչեւ 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ եւ վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս