Բաժիններ՝

Վենետիկում զբոսաշրջիկները հեղեղումից փրկություն են գտնում հյուրանոցների վերին հարկերում

Վենետիկում զբոսաշրջիկները շտապ կարգով հյուրանոցների հեղեղված ստորին հարկերից տեղափոխվում են վերին հարկեր: Այդ մասին հայտնել է L՚Agenzia di Viaggi պորտալը:

«Վենետիկի բազմաթիվ հյուրանոցներ են տուժել ռեկորդային հեղեղումից: Վնասները մեծ են, եւ դրանք շարունակում են աճել: Հյուրանոցում չկան այնպիսի պոմպեր, որոնք կարողանային արտամղել այդքան մեծ քանակությամբ ջուրը: Զբոսաշրջիկներից ոմանք իրենց իրերով շտապ կարգով հյուրանոցների ստորին հարկերից տեղափոխվել են վերին հարկեր»,-գրել է պորտալը:

Վենետիկում ջրի մակարդակը նոյեմբերի 12-ին նորմայից վեր է բարձրացել 187 սանտիմետրով: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել է միայն 1966 թվականին: Այն ժամանակ ջրի մակարդակը հասել էր 194 սանտիմետր նշագծին: Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի մակարդակը գերազանցել է 140 սանտիմետրը, սպասվում է, որ նոյեմբերի 15-ին այն կհասնի 150 սանտիմետրի նշագծին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս