Բաժիններ՝

Դամասկոսը քրդերին առաջարկել է միասին պայքարել Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

Սիրիայի իշխանությունները քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ եւ պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերում, բայց քրդերը դեռեւս հրաժարվում են: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին եւ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սիրիայի նախագահը հիշեցրել է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հուշագրի կնքումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է քրդական ջոկատների մարտիկներին ընդունել սիրիական բանակի շարքերում:

«Սակայն պատասխանը, որը, ինչպես հարկ է հասկանալ, պաշտոնական էր, սա է՝ նրանք (քրդերը) այժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, եւ նրանք մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում»,-հայտարարել է Ասադը:

«Նաեւ Սիրիայի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակներում մենք այժմ աշխատում ենք քրդական ջոկատներին համոզել, որ սիրիական բանակին միանալը եւ պայքարը թուրք զավթիչների դեմ վստահելի եւ ճիշտ դիրքորոշում է այն տարածքները վերադարձնելու համար, որոնք Սիրիայի հյուսիսում կորցրել ենք այդ տարրերի գործողությունների պատճառով»,-ասել է Սիրիայի նախագահը: Նա ընդգծել է, որ հարկավոր է հետեւել իրադրության զարգացմանն առաջիկա շաբաթներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս