«Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի»
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի
Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:
Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:
Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:
Հ.Գ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»:
Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունիՇանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման…
Gepostet von Suren Sargsyan am Donnerstag, 14. November 2019