Կասկածելի զանգված՝ աղացած սուրճի մեջ
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված: