Ամենաշատ ծառայողական մեքենա ունեցող նախարարությունը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հրապարակել է նախարարություններին ուղղված հարցումների պատասխանները։
«Ըստ մեր հարցումների՝ պետական կառավարման 18 մարմիններում առկա է 272 ծառայողական մեքենա, որից 118-ը (43%) Toyota մակնիշի է:
Նախարարություններից ամենաշատ ծառայողական մեքենա ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 27, իսկ ամենաքիչը՝ արդարադատության նախարարությունը՝ 4 մեքենա»,- գրել է Դոյդոյանը։