Արա Աբրահամյանի ազգականը մահացու վրաերթ է կատարել
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին՝ Մալիշկա գյուղի մոտ վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Պատվական Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հետաքրքրական է, որ ոստիկանության հաղորդագրության մեջ տոժողի ազգանունը նշված է, իսկ վրաերթ կատարողինը ոչ, մինչդեռ նրա ազգանունն էլ է հայտնի, ու նամանավանդ, ըստ տեղեկությունների, նա վրաերթից հետո չի դիմել փախուստի:
Միաժամանակ` shamshyan.com-ը տեղեկացնում է, որ վրաերթ կատարողը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 36-ամյա Սերյոժա Աբրահամյանն է, ով հայտնի գործարար Արա Աբրահամյանի ազգականն է: