«Թիրախում Զանգեզուրն է, պարոնայք, բացեք ձեր աչքերը, դուրս եկեք հեղափոխական թմբիրից». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչ Հայաստանում բոլորը հրճվում են եվրոպական նոր ավիաընկերության Հայաստան մտնելու առթիվ, Բաքվում հավաքվել են թյուրքալեզու պետությունները։
Ալիևը իր ելույթում հայտարարել է.
«Между основной частью Азербайджана и нахчыванским регионом расположен Зангезур. Вывод в свое время Зангезура из состава Азербайджана и присоединение его к Армении расчленили великий тюркский мир в географическом отношении»:
Եթե հիշում եք, Հայաստանում մեծ տոնակատարություն կազմակերպվեց Աշխաբադում Ալիևի կողմից Նժդեհի հասցեին հնչեցրած որակումներին Փաշինյանի պատասխանելու առիթով։
Նաև ուզում եմ հիշեցնել, որ Նժդեհը պաշտպանել և Հայաստանին է միացրել Զանգեզուրը, հետևաբար Ալիևի այս հայտարարությունը պետք է դիտարկել նախորդի, արդեն գործնական, շարունակություն։
Լավ կլիներ, որ Հայաստանից հնչեր համարժեք պատասխան, գոնե իրենց անձնական PR համար։
Հ.Գ. Թիրախում Զանգեզուրն է, պարոնայք, բացեք ձեր աչքերը, դուրս եկեք հեղափոխական թմբիրից, զբաղվեք Հայաստանի անվտանգության խնդրով, իսկ ինքնաթիռները, ոնց էլ լինի, մի օր կգան»։