Բաժիններ՝

«Ես հանդիպումներ չեմ անցկացնի ո՛չ Փենսի, ո՛չ էլ Փոմպեոյի հետ: Նրանց հետ կհանդիպեն իրենց թուրք գործընկերները». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր չ հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որն աշխատանքային այցով ժամանելու է Անկարա: Այդ մասին նա հայտնել է Sky News հեռուստաալիքի լրագրողին:

«Ես հանդիպումներ չեմ անցկացնի ո՛չ Փենսի, ո՛չ էլ Փոմպեոյի հետ: Նրանց հետ կհանդիպեն իրենց թուրք գործընկերները»,-ասել է Էրդողանը, նկատի ունենալով, որ ամերիկացի պաշտոնատարների հետ կհանդիպեն Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը եւ արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Մինչդեռ Սպիտակ տան կողմից հոկտեմբերի 15-ին տարածված մամուլի տեղեկագրում ասված է, որ հոկտեմբերի 17-ին պլանավորված է Փենսի երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, որի ընթացքում փոխնախագահը «կհաստատի Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները պահպանելու Թրամփի մտադրությունը», քանի դեռ չի հաջողվել կարգավորել ստեղծված իրադրությունը:

Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս