
Մենք գալիս ենք Արցախ. Արփինե Հովհաննիսյան

Մենք գալիս ենք ԱՐՑԱԽ
ԱՆՎՃԱՐ դասընթացներ Արցախում
Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի նոյեմբերի 1-3-ը «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել անվճար դասախոսություններ Արցախի Հանրապետությունում։ Դասընթացները ընդգրկելու են երկու հիմնական թեմաներ՝
• Կեղծ լուրերի դեմ պայքարը՝ որպես տեղեկատվական անվտանգության երաշխիք։
• Ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունները Արցախի Հանրապետության օրենդրությամբ։
Դասախոսությունները վարելու է հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։
Դասախոսություններին մասնակցելու համար խնդրում ենք մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 28-ը ուղարկել ձեր ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեով՝ հաղորդագրության առարկա (subject) բաժնում նշելով «Հայտ Արցախ»։ Դասախոսության անցկացման վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Միեւնույն ժամանակ խնդրում ենք ուղեկցող նամակում նշել, թե հատկապես, որ դասընթացով եք հետաքրքրված (սա ամենեւին չի բացառում երկու դասախոսությանն էլ մասնակցելու հնարավորությունը)։
https://www.facebook.com/HovhannisyanArpine/posts/2631212013605345