Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է կոռուպցիայի գործերում մյուս երկրներից օգնություն խնդրելու իր իրավունքի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիակատար իրավունք ունի կոռուպցիայի հետ կապված գործերի հետաքննության հարցում օգնություն խնդրել մյուս երկրներից։

«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես բացարձակ իրավունք ունեմ, հնարավոր է՝ նաեւ պարտականություն` հետաքննելու կոռուպցիան, եւ դա ներառում է խնդրանքը կամ առաջարկը մյուս երկրներին՝ օգնելու մեզ»,- գրել է Թրամփը Twitter-ում:

«Խոսքը վերաբերում է ոչ թե արշավի, այլ զագնվածային մասշտաբի կոռուպցիային»,- հավելել է նա: Նախօրյակին Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Չինաստանը պետք է հետաքննություն սկսեին ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի գործունեության եւ նրան ենթակա կառույցների նկատմամբ: Թրամփի հայտարարության համաձայն՝ Բայդենների ընտանիքը «մեքենայություներ է կատարել» Չինաստանում եւ Ուկրաինայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031