Լիլիթ Մակունցը պնդում է՝ ասել են, Արման Աբովյանը՝ հերքում. «Ոչ մի հրավեր ոչ մի խողովակով չի եղել»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին, նշեց, որ, եթե նախագծի վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների կոնսենսուսը կարևոր էր, ապա խմբակցություններին պետք էր նախագծի մասին նախապես տեղեկացնել, ոչ թե պոստ-ֆակտում։

Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ ինքն անձամբ խոսել է Արման Աբովյանի հետ և հուսով է, որ Աբովյանն այդ մասին տեղյակ է պահել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։

Ի պատասխան՝ Արման Աբովյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պաշտոնական հրավեր չի ստացել այս նախագծի քննարկումներին մասնակցելու համար։

«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել՝ մասնակցելու այս նախագծի աշխատանքներին և մշակումներին։ Կրկնում եմ՝ ոչ մի հրավեր ոչ մի խողովակով չի եղել։ Դա նորմալ է, որ մի գործընկերը մյուսին պարզապես տեղյակ է պահում, որ պատրաստվում է այսպիսի փաստաթուղթ, բայց պաշտոնական հրավեր չի եղել»,- ասաց Աբովյանը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս