Կարագերը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կազմել է բոլոր ժամանակների ազգային հավաքականը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» ֆուտբոլիստներից: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են «Զինագործների»՝ 5 և «Կարմիր սատանաների»՝ 6 խաղացողներ:
Դարպասապահ՝ Պետեր Շմեյխել («Մանչեսթեր Յունայթեդ»)
Պաշտպաններ՝ Դենիս Իրվին («Մանչեսթեր Յունայթեդ»), Թոնի Ադամս («Արսենալ»), Ռիո Ֆերդինանդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Էշլի Քոուլ («Արսենալ»)
Կիսապաշտպաններ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոյ Քին («Մանչեսթեր Յունայթեդ»), Պատրիկ Վիեյրա («Արսենալ»), Ռայան Գիգզ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Հարձակվողներ՝ Դենիս Բերգկամպ («Արսենալ»), Թիերի Անրի («Արսենալ»):
Jamie Carragher's all-time XI is missing a notable Man United defender… ? pic.twitter.com/5J9zrrvKtj
— The Sun Football ⚽ (@TheSunFootball) September 30, 2019
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» ոչ-ոքի խաղացին (1:1): 12 միավորով «Արսենալը» գտնվում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Կարմիր սատանաները» 9 միավորով 10-րդ տեղում են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը