«Ես էն մարդն եմ, որ ձեր համար Ռադիոտուն գրավեց, երկու ամիս օպերան փակել էինք, էսօր մեջքիս ցավից չեմ կարողանում շարժվել». Նորաշենցիները՝ մարզպետին

Նորաշենի բնակիչները հրաժարվում են դուրս գալ մարզպետարանից. «Գրավոր փաստեր ենք պահանջում, որ իրենց նախընտրած թեկնածուով՝ Աշոտ Ստեփանյանով կփոխարինվի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը՝ մինչև դատական կարգով կվիճարկվի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցման որոշումը:

«Հենց նոր մեր մարզպետը, ասել է, որ ես երեկ իրեն վիրավորել եմ, ու գամ, ներողություն խնդրեմ. ես հանուն իմ համայնքի պատրաստ եմ, բայց եթե մարզպետը գրավոր կգրի, որ պատրաստ է որոշումը փոխելու: Բայց մարդը նորից խաբեց, նորից մեզ չի ընդունում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ արտահայտութնններից է նեղացել մարզպետը՝ նրանք պատասխանեցին. «Ոչխար, և որ իրեն անվանել են Կոկորդիլոս: Ինքը թափթփուկներ անվանեց համայնքի էդ մարդկանց: Հետո ասեց, եթե ներողություն խնդրեն, ինքը կվերանայի, իրեն գյուղի խաղաղությունը չի հետաքրքրում»

Մեկ այլ մասնակից էլ նշեց, որ համայնքի ներկ ժ/պ-ն՝ Արտակ Հարությունյանը, համայնքի բյուջեին 1.5 միլիոն պարտք ունի. «Նա երեկ համայնքում արտահայտվեց, որ չի մուծելու՝ Հայաստանը մեկը մեկին պարտք է. ինչի՞ ես պիտի մուծեմ, ինքը չմուծի»:

«Պարո՛ն մարզպետ, դուք մոռանո՞ւմ եք, մինչև հեղափոխությունն ով էիք, մենք պարոն վարչապետին հարգելով դրեցինք մեզ ղեկավար, բայց դուք  հինգ րոպեն մեկ խաբում եք ժողովրդին, էլ ո՞նց հավատանք ձեզ:

Ես էն մարդն եմ, որ ձեր համար Ռադիոտուն գրավեց, երկու ամիս օպերան փակել էինք, էսօր մեջքիս ցավից չեմ կարողանում շարժվել՝ անձրևների տակ, բետոնների վրա պառկած «Նիկոլ» էի գոռում, որ դուք էսօր գաք, մեր համայնքի նախագահին նման վիճակի գցեք: Համայնքը մորթոցիա ա գնում, դուք եք պատասխան տալու»,- հավելեց ակցիայի մեկ այլ մասնակից:

Gepostet von Alina Maxshudyan am Montag, 30. September 2019

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս