««Բարսայի» տնօրեն Սեգուրան արտասվեց, երբ մենք փակեցինք գործարքը». դե Յոնգի գործակալ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի գործակալներից մեկը՝ Հասան Գետինկայան, պատմել է, թե ինչպես է իր հաճախորդը «Այաքսից» տեղափոխվել կատալոնական ակումբ:
«Ասես պատերազմի լիներ. ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և « Յուվենթուսը» արեցին ամեն ինչ` նրան գնելու համար: Բայց «Բարսելոնան» միշտ նրա առաջնահերթությունն էր, նրանց ֆուտբոլը նրա ԴՆԹ-ի մեջ էր:
«Բարսելոնայի» ղեկավարներն այնքան էին հանգստացել պայմանագիրը կնքելուց հետո, որ նրանց տնօրեն Պեպ Սեգուրան արտասվեց, երբ մենք փակեցինք գործարքը: Նրանք հսկայական ճնշման տակ էին:
Այս ամենից հետո գրկախառնություններ և շամպայններ կային, բոլորս գնացինք մի ռեստորան, որտեղ «Բարսելոնան» էր մեզ հրավիրել: Մենք խմեցինք իսպանական լավագույն գինին, հիանալի սթեյք կերանք, բոլորը ծիծաղեցին և ուրախացան»,- պատմել է գործակալը:
Սիրարփի Աղաբաբյան