Երևանում 19-ամյա վարորդը Նիվայով մխրճվել է բնակելի տան մեջ. տան պատն ու առաստաղը փլուզվել են. կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Հարություն Արշակյանn իր վարած Վազ 2121 մակնիշի 02 RM 011 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում մխրճվել է բնակելի տան մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրասվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Նշվում է, որ հարվածի հետևանքով տան պատն ու տանիքի որոշ հատված փլուզվել են։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: