Ալբանիայի խաղի ժամանակ միացավ Անդորրայի հիմնը, բայց ներողություն խնդրեցին Հայաստանից
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպման ժամանակ Ֆրանսիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:
Խաղի կազմակերպիչները սխալ են թույլ տվել հանդիպման մեկնարկում: Ալբանիայի փոխարեն հնչել է Անդորրայի հիմնը: Այնուհետև մարզադաշտի հաղորդավարը սխալմամբ ներողություն է խնդրել Հայաստանից (Armenia):
Ալբանիայի հավաքականի խաղացողները հրաժարվել են սկսել հանդիպումը, քանի դեռ չի հնչել օրհներգի ճիշտ տարբերակը:
Սիրարփի Աղաբաբյան