Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Երևան
Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպման նպատակով ժամանեց Երևան:
Այս մասին հայտնում է Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին, ժամը 17-00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: