Վալվերդեն դադարեցրել է«Բարսելոնայի» մարզումները
Չորեքշաբթի առավոտյան մարզումներից հետո Էռնեստո Վալվերդեն որոշել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին 4 օր արձակուրդ տրամադրել: Մարզմանը մասնակցում էին վեց ֆուտբոլիստներ և ակադեմիայի մի քանի անդամներ:
«Լա Մասիան» ներկայացնում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռիկի Պուիգը, Ալեքս Կոլադոն, Չումին և Անսու Ֆատին, ովքեր միացել են Ժերար Պիկեին, Ժան-Կլեր Տոդիբոյին, Մուսսա Վեյջին, Արթուրո Վիդալին և Սերգի Ռոբերտոյին:
Ազգային հավաքականներում խաղում են ևս 11 ֆուտբոլիստներ:
Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Ուսման Դեմբելեն դեռ վնասվածքներ ունեն:
Կատալոնացիները հաջորդ հանդիպումը կխաղան «Վալենսիայի» դեմ, հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 14-ին:
Սիրարփի Աղաբաբյան