Բաժիններ՝

Հերքվել է աղի վնասակարության մասին առասպելը

Նատրիումի մեծ քանակությամբ օգտագործումը միայն աննշան չափով է նպաստում սիրտ-անոթային հիվանդություննների զարգացմանը կամ մահացության ռիսկի մեծացմանը: Այդ մասին հայտնել է Սրտաբանների եվրոպական ընկերությունը:

«Աղի (նատրիումի քլորիդ) վերաբերյալ մեր ստացած արդյունքները լիովին համապատասխանում են այն խոշոր հետազոտությունների մեծամասնությանը, որոնք նվիրված են նատրիումի օգտագործման եւ սիրտ-անոթային հիվանդություննների կամ մահացության միջեւ կապի ուսումնասիրությանը, եւ չեն հաստատում լայնորեն տարածված այն կարծիքը, թե աղի նույնիսկ ոչ մեծ քանակությունը վնասակար է»,-ասել է պրոֆեսոր Սալիմ Յուսուֆը Մաքմասթերի համալսարանից (Կանադա):

Նրա խոսքով՝ աղի միայն չափազանց շատ (օրական վեց գրամից ավելի) օգտագործումն է աննպաստ ազդեցություն ունենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս