Լիբանանի նախագահի գրառումը բարկացրել է թուրքերին

Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ իր էջում գրել էր.

«Առաջին աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։

Ըստ Թուրքիայի իշխանական կառույցների՝ այd գրառման մեջ Լիբանանի նախագահն ըստ էության Օսմանյան կայսրությունը որակել է որպես «ահաբեկչական պետություն»։

Գրառմանն արդեն արձագանքել Թուրքիայի արտգործնախարարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ուշագրավ է, որ Լիբանանի նախագահի գրառման մեջ ըստ թուրքական աղբյուրի՝ մեղավորություն ունի Սաուդյան Արաբիան, որն իբր «Օսմանյան կայսրության դեմ Մերձավոր արևելքում թշնամանք է սերմանում»։

Հիշեցնենք, որ 1918 թվականի հոկտեմբերին անգլիական և դաշնակից զորքերը նվաճեցին Լիբանանի տարածքը՝ դուրս մղելով օսմանցիներին։ 1920 թվականի սեպտեմբերի 1-ին ֆրանսիական զորքերի հրամանատար զորավար Հանրի Գուրոյի հրամանագրով երկրի ներկայիս տարածքը դարձավ առանձին պետություն՝ Մեծ Լիբանան անունով։

1921-1943թթ. սեպտեմբերի 1-ը ամեն տարի նշվել է իբրև Լիբանանի ազգային տոն։ 1922 թվականին Ազգերի լիգան հաստատեց Լիբանանի և հարակից Սիրիայի տարածքի վրա Ֆրանսիայի մանդատը։ 1926 թվականին ընդունվեց երկրի առաջին սահմանադրությունը, որով երկիրը պաշտոնապես վերանվանեց Լիբանանի հանրապետություն։

Տեսանյութեր

Լրահոս