9 բան, որ 20-րդ դարում կանխատեսել է Ռեյ Բրեդբերին
Ֆանտաստը կանխատեսել է ոչ միայն որոշ ժամանակակից տեխնոլոգիաների, այլև հարակից սոցիալական խնդիրների առաջացումը:
1950-ականներին Ռեյ Բրեդբերին ստեղծեց մի շարք աշխատանքներ, որոնցում նա զարմանալիորեն ճշգրիտ կանխատեսեց ապագա տեխնոլոգիաներն ու զարգացման միտումները: Ամեն տարի նրա գրքերում նկարագրված ավելի ու ավելի շատ բաներ են կյանքի կոչվում: Ահա դրանցից մի քանիսը:
1. Վիրտուալ իրականություն
«Վելդ» պատմվածքում Բրեդբերին նկարագրում է ներկայության էֆեկտով սենյակ: Այն կարող է ստեղծել պատկերներ, հնչյուններ և հոտեր, և, դատելով սյուժեի իրադարձություններից, ազդել նաև նյութական օբյեկտների վրա:
Վիրտուալ իրականության ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս ի վիճակի չեն փոխանցել հոտերը, բայց խաբել ուղեղը ձայներով և պատկերներով, հնարավոր է ամբողջությամբ: Գործնական աշխարհի հետ փոխազդեցությունը նույնպես մոտ է. արդեն կան զարգացումներ, որոնք թույլ են տալիս «զգալ» վիրտուալ իրերը` հետադարձ կապի ձեռնոցների օգնությամբ:
2. Առանց վարորդի մեքենաներ
«Հետիոտն» պատմվածում և գիտաֆանտաստիկ այլ աշխատանքներում ներկայացվում են ինքնուրույն վարվող մեքենաներ, որոնք կարողանում են նաև երկխոսության մեջ մտնել ուղևորների հետ:
«- Ներս մտեք:
– Ես բողոքում եմ:
– Պարոն Մեդ:
Եվ նա գնաց անկայուն քայլքով, կարծես հանկարծ հարբեր: Գնալով առջևի լուսամուտի մոտ՝ նա նայեց ներս: Այդպես էլ գիտեր. ոչ ոք առջևի նստատեղում և ոչ էլ մեքենայում չկար»:
Ռեյ Բրդեբերի «Հետիոտն»
Ներկայիս անօդաչու սարքերը դեռևս կատարյալ չեն կողմնորոշվում ճանապարհներին, և դրանք դեռևս չեն կարողանում իմաստալից խոսել մարդկանց հետ: Բայց դրանք, հավանաբար, շուտով ավելի զարգանան: Համակարգչային տեսողության և արհեստական ինտելեկտի ոլորտները զարգանում են թռիչքաձև:
3. Bluetooth ականջակալներ
«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում նկարագրվում են փոքրիկ ռադիոհաղորդիչներ, որոնք տեղավորվում են ականջներում և ձայնը վերարտադրում են առանց լարերի: Սրանք շատ նման են այնպիսի Bluetooth-ականջակալներին, ինչպես AirPods-ն է:
«Նրա ականջներում ամուր մտած են փոքրիկ «օրոճներ» («ракушки»), շատ փոքրիկ ռադիոընդունիչներով և ձայնի էլեկտրոնային օվկիանոսով` երաժշտություն և ձայներ, երաժշտություն և ձայներ` ալիքները լվանում են նրա արթնացող ուղեղը»:
Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
4. Բանկոմատներ
Նույն «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում կարող եք գտնել մեկ այլ ժամանակակից տեխնոլոգիայի նկարագրություն`շուրջօրյա բանկոմատներ: Դրանք մի փոքր այլ տեսք ունեն, քան այն, ինչ նկարագրել էր գրողը, բայց դրանք, ըստ էության, ևս ռոբոտներ են:
«Մոնթեգը քայլում էր մետրոյի կայարանից, փողը գրպանում էր (նա արդեն այցելել էր բանկ, որը բաց է ամբողջ գիշեր, նրան սպասարկում էին մեխանիկական ռոբոտներ)»:
Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
5. Խելացի ժամացույցներ և բջջային կապ
1953 թվականին հրապարակված «Մարդասպանը» պատմվածքում ֆանտաստը խոսել է փոքրիկ սարքերի մասին, որոնց թույլ կտան խոսել իրար հետ հեռավորության վրա՝ առանց լարերի: Նրա կարծիքով` սրանք փոքրիկ սարքեր էին՝ ժամացույցի տեսքով, ներկառուցված խոսափողով և բարձրախոսով:
Պարզվում է, որ Բրեդբերին կանխատեսել էր միանգամից երկու տեխնոլոգիա՝ բջջային կապ և խելացի ժամացույցներ: Օրինակ` զանգեր կարող են իրականացվել Apple Watch-ի միջոցով ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքում:
6. Խելացի տուն
Բրեդբերիի մի քանի պատմություններում ներկայացվում են խելացի տներ: Դրանք գիտեն, թե ինչպես է պետք հասկանալ ձայնային հրամանները, կերակուր պատրաստել, մաքրել տունը, լվանալ, նույնիսկ լվանալ և հագցնել տիրոջ հագուստը: Ժամանակակից համակարգերը կարող են փոխել միայն օդորակիչի կարգավորումները, բացել դուռը և միացնել լույսերը, երաժշտությունը կամ հեռուստացույցը, բայց Իրերի համացանցի (Internet of Things, IoT) զարգացումով, ընդլայնվելու է դրանց հնարավորությունների ցանկը:
«Նրանք գնացին իրենց ձայնամեկուսիչ տան միջանցք, որը արժեցավ նրանց երեսուն հազար դոլար (ամբողջովին կահավորված): Տունը, որը հագցնում էր նրանց, կերակրում նրանց, խնամում նրանց, զարդարում նրանց, օրորում նրանց, երգում նրանց համար և խաղում նրանց հետ»:
Ռեյ Բրեդբերի, «Վելդ»
7. Լրատվամիջոցների սենսացիոնիզմը
«451 աստիճան ըստ Ֆերենհայթի» վեպի ամենահետաքրքիր պահերից մեկն այն է, երբ մեխանիկական շունը հետապնդում է գլխավոր հերոսին և դա ուղիղ հեռարձակվում է հեռուստատեսությամբ՝ օգտագործելով խցիկներով ուղղաթիռներ: Այս և նմանատիպ այլ իրավիճակների միջոցով Բրեդբերին կանխատեսում է հեռուստատեսության և առհասարակ լրատվամիջոցների սենսացիոնիզմը: Հեռուստաալիքները, ըստ գրողի, ունակ են կամայականորեն անբարոյական գործողություններ կատարել, եթե միայն գրավեն դիտողի ուշադրությունը:
Ֆանտաստի միտքը տարիներ անց դարձավ իրական: 1990-ականներին ամերիկյան հեռուստատեսությունները որոշեցին ուղիղ եթերով ներկայացնել ոստիկանների հետապնդումները: Դրա համար նրանք օգտագործում էին ուղղաթիռներ, որոնք ունեին տեսախցիկներ: Հաճախ հեռուստադիտողները տեսնում են, թե ինչպես են հանցագործները վնասում այլ մարդկանց, ոստիկանության սպաներին և նույնիսկ ինքնասպանություն գործում:
8. LCD հեռուստացույցներ
Մեծ հեռուստատեսային պատերը գլխավոր տեխնոոգիական նորամուծություններից էին, որ ներկայացվում էր «451 աստիճանի ըստ Ֆարենհայթի» վեպում: Դրանց օգնությամբ պետությունը բնակչությանը տրամադրում է այնպիսի բովանդակություն, որը չի ծանրաբեռնում ուղեղը: Այժմ էկրանային պատեր չկան, բայց կան հսկայական հարթ LCD հեռուստացույցներ: Դրացից շատերը ունեն պատի չափս:
«Նրան թվում էր, որ նա նույնպես դարձել է այն տարօրինակ էակներից մեկը, որոնք ապրում էին հեռուստատեսային ապակյա պատերի մեջ»:
Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
9. Սոցիալական մեկուսացում
Գիտաֆանտաստիկ շատ գործերում տեղի է ունենում հասարակության մեկուսացման գործընթացը: Տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ մարդիկ ավելի ու ավելի քիչ են զրուցում միմյանց հետ («451 աստիճան ըստ Ֆարենհայթի»), ուշադրություն չեն դարձնում սիրելիներին («Վելդ»), և երբեմն նրանք նույնիսկ տարիներով չեն լքում իրենց տները, քանի որ շրջապատող աշխարհը փոխարինվում է հեռուստատեսությամբ և ռոբոտներով («Հետիոտն»):
2019 թվականին տեխնոլոգիան դեռևս ամբողջությամբ չի մեկուսացրել մարդկանց, բայց սոցիալական մեկուսացման խնդիրը հիմա էլ արդիական է: Ինտերնետը, որը նախատեսված է ամբողջ աշխարհից օգտվողներին միավորելու համար, շատ միայնակ մարդկանց վրա ճիշտ հակառակ ազդեցություն է ունենում՝ ավելացնելով նրանց մեկուսացումը և վատթարացնում է նրանց վիճակը:
Ռեյ Բրեդբերին կարողացել է կանխատեսել ապագայի գյուտերից և միտումներից շատերը: Բայց նրա գրեթե բոլոր աշխատանքների հիմնական մեսիջը՝ այն, որ տեխնոլոգիայի զարգացումը մարդկանց կվերածի անուղղելի և անմիտ կենսազանգվածների, բարեբախտաբար, դեռ իրականություն չի դարձել: Բարձր տեխնոլոգիաները, ավելի շուտ, օգնում են լուծել մարդկության խնդիրները, այլ ոչ թե ստեղծում են նորերը:
Սիրարփի Աղաբաբյան