Բաժիններ՝

Վարդան Մինասյան․ Հայաստանի հավաքականը երբեք չի խաղացել ցանկության նման բացակայությամբ

Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։2, լրագրողների հետ կարճ շփում է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով դժգոհել է մեր ֆուտբոլիստների մոտ խաղալու ցանկության բացակայությունից։

«Կար ընդհանուր խաղալու ցանկության բացակայություն, բոլորի մոտ։ Երբեք Հայաստանի հավաքականն այսպիսի խաղ չի ցուցադրել։ Շատ լավ էր, որ հենց այս հանդիպումը նման ընթացք ունեցավ, այլ ոչ թե մյուսը։ Մենք կարող ենք հիմա ասել, որ ավելի շատ հնարավորություններ ունեինք, բայց ամեն ինչ օրինաչափ էր։

Անպայման հետևություններ կանենք։ Այս նույն խոսքերն ասացի նաև տղաներին հանդերձարանում։ Կփորձենք շտկել իրավիճակը, մանավանդ, որ մնացել է ընդամենը երեք շաբաթ։ Գիտեինք, որ Բելառուսը բարձրակարգ թիմ է, ինչն էլ այսօր տեսանք խաղադաշտում», – նշել է Մինասյանը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս