«Սադրիչը զանգահարում, զեկուցում էր ինչ-որ մեկին». «Կամք» նախաձեռնության անդամներից մեկին տարել են ոստիկանության բաժանմունք

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ «Կամք» նախաձեռնության կողմից ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող տղաներից Գևորգին տարել են ոստիկանության բաժանմունք:

168.am-ը մանրամասների մասին տեղեկացավ «Կամք» հ/կ ղեկավար Վահագն Չախալյանից, ով այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքի մոտ. «Այստեղ ոստիկանական ուժեր են կուտակված անհասկանալի ձևով»:

Մեր հարցին, թե արդյո՞ք իրենց հետ են կապում այդ կուտակումը, Վ. Չախալյանը պատասխանեց, որ կարող է միայն ենթադրել, ապա ներկայացրեց դեպքի մի քանի դրվագներ. «Գևորգին մոտեցել են սադրիչներ ու ներկայացել՝ իբրև լրագրող: Բավականին ագրեսիվ էին, ասում էին՝ լրագրող եմ, բայց թե որտեղից՝ չներկայացան: Սադրիչը զանգահարում, զեկուցում էր ինչ-որ մեկին»:

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ մյուս կողմը նույնպես ոստիկանական բաժանմունք է տարվել:

Կարդացեք նաև

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս