«Եթե նա չի ուզում մնալ, իմաստ չկա նրան պահել». Իբրահիմովիչը՝ Պոգբայի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ակումբը պետք է վաճառի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Կարծում եմ, որ, եթե նա չի ցանկանում մնալ, ուրեմն իմաստ չունի նրան պահել:
Եթե նա ուզում է մեկ այլ ակումբ գնալ, թող գնա այնտեղ: Պարզապես պետք է օգտվել ստեղծված իրավիճակից և բերել մեկին, ով ցանկանում է խաղալ ակումբի համար:
Խաղացողները հարգում են միմյանց: Նրանք պրոֆեսիոնալներ են և կարող են հասկանալ այն իրավիճակը, որում գտնվում է մյուսը: Ակումբներն ու նրանց ղեկավարությունն ավելի շատ անհանգստացած են նրանով, որ ֆուտբոլիստները հեռանում են:
Պետք չէ այս ակումբում պահել այնպիսի խաղացողի, ով չի ցանկանում մնալ: Նա թիմում չի ներդնի իր ուժեր՝ 100 տոկոսով:
Սա ծանր իրավիճակ է: Մենք պետք է անենք այն, ինչը լավագույնն է ակումբի համար»,- ասել է Իբրահիմովիչը:
Սիրարփի Աղաբաբյան