Ստեփանավան տանող խաչմերուկի մոտ վթար է տեղի ունեցել
Հուլիսի 24-ին, ժամը 10:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Ստեփանավան տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տաշիրի խճուղու խաչմերուկի մոտակայքում բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Մ.Ե., ծնված 1989թ.) և «Москвич 412» (վարորդ՝ Ռ.Թ., ծնված 1962թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկել հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենյի ուղևոր Վ.Լ.-ը (ծնված 2002թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «Ford Transit»մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղեփոխել շտապօգնության ավտոմեքենա:
Մ.Ե.-ը և Ռ.Թ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և փակել «Москвич 412» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: