Մերկելը ներկա կլինի Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտն սկսվելու տարելիցին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերելը Լեհաստան կժամանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որը կնշվի սեպտեմբարի 1-ին: Հուլիսի 24-ին այս մասին Polsat հեռուստաալիքի եթերում հայտնել է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին։
«Տիկին կանցլերը հայտնել է, որ կլինի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ մշտապես հասատումներ են ստացվում տարբեր երկրներից, այդ թվում Արեւելյան գործընկերության պետություններից (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)»:
«Մեզ համար կարեւոր է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցի առթիվ միջոցառումներին մասնակցեն այլ երկրների, այսօրվա դրությամբ մեր մերձավոր դաշնակիցների հնարավորինս շատ ներկայացուցիչներ, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարները»,- նշել է Սպիխալսկին:
Ըստ որում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Լեհաստանը հանդիսություններին չի հրավիրել Ռուսաստանին, Լեհաստանի ղեկավարի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ-ն չի մտնում հիշյալ միջազգային կազմակերպությունների (ԵՄ, ՆԱՏՕ, Արեւելյան գործընկերություն) թվի մեջ: «Այդ երկրները հրավիրվել են Լեհաստանի կողմից, իսկ այստեղ հրավեր պարազապես չի ուղարկվել»,- նշել է մամուլի քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: