Բաժիններ՝

«Ես վստահ եմ, որ նա պաշտպանության հիանալի նախարար կլինի». Թրամփ

Մարկ Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, պաշտոնապես ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Երդմնատվության արարողությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:

«Ոչ ոք այդպիսի որակավորում չունի Պենտագոնը ղեկավարելու համար, ինչպես Մարկ Էսփերը»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը: «Ես վստահ եմ, որ նա պաշտպանության հիանալի նախարար կլինի»,- հավելել է Թրամփը:
Էսփերի թեկնածությունը հուլիսի 23-ին պաշտպանել է 90 սենատոր, դեմ է հանդես եկել ութ օրենսդիր:

Էսփերը մասնակցել է Իրաքի տարածքում մարտական գորողություններին Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմի ժամանակ (1990 – 1991) 101-րդ օդա-դեսանտային դիվիզիայի կազմում: 2004 – 2006 թվականներին նա եղել Է Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Բիլ Ֆրիսթի խորհրդականն ազգային անվտանգության գծով:

2010-ից մինչեւ 2017 թվականն զբաղեցրել է կառավարության հետ կապերի գծով փոխնախագահի պաշտոնը Raytheon ռազմարդյունաբերական համալիրում: 2017 թվականի նոյեմբերից մինչեւ հունիս նա զբաղեցրել է ԱՄՆ-ի բանակի նախարարի աշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս