Բաժիններ՝

Քնելուց առաջ ցնցուղ ընդունեք. գիտնականներ

Քնելուց 1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունելը կարող է զգալիորեն բարելավել քնի որակը: Այս մասին հայտնել են Տեխասի համալսարանի մասնագետները՝ վկայակոչելով իրենց կողմից կատարված՝ ցնցուղ կամ լոգանք ընդունելու և քնի որակի միջև կապի վերաբերյալ 5322 հետազոտությունները:

Ըստ մասնագետների՝ լոգանք ընդունելն իսկապես օգնում է ավելի լավ քնել, իսկ քնի բարելավման համար ջրի օպտիմալ ջերմաստիճանը 40-42 աստիճան Ցելիսիուսն է:

Պարզվել է, որ նման ջերմաստիճանի ցնցուղ կամ լոգանք ընդունելը կարող է օգնել սովորականից 10 րոպե շուտ քնել:

Տաք լոգանքը, ըստ գիտնականների, խթանում է արյան շրջանառությունը: Դրա համար քնելուց 1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունելը օգնում կարգավորել օրական ռիթմերը և հետեւաբար նաև քունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031