Բաժիններ՝

Կարո Փայլանն անդրադարձել է Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի դատապարտման հարցին

Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտի Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 17-ին կայացվել են ազատազրկման դատավճիռներ: Այս կապակցությամբ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հրանտ Դինքի գործով դատապարտվածները սպանության առաջամարտիկներն են: Որպես Հրանտի ընկերներ՝ 12 տարի է, ինչ ասում ենք «Թող պատժվեն նրանք, ովքեր ասել են՝ սպանիր»: Սակայն նրանք 12 տարի է պաշտպանվում են: Հրանտ Դինքի սպանության գործը չի փակվելու այնքան ժամանակ, մինչև չցանկանանք»:

Հրանտ Դինքի սպանության գործով հուլիսի 17-ին դատարանի վճռով ազատազրկման են դատապարտվել սպանության գլխավոր կազմակերպիչներ Էրհան Թունջելը, Յասին Հայալը, սպանությունը իրականացնող Օգյուն Սամասթը և ևս 6 կասկածյալ: Նրանք մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու գործում մասնակցություն ունենալու և աջակցություն ցուցաբերելու մեջ:

Էրհան Թունջելը դատապարտվել է 99 տարի 6 ամիս ազատազրկման, Յասին Հայալը՝ 7 տարի 6 ամիս, իսկ Օգյուն Սամասթը, որը Դինքի սպանության համար նախկինում դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման, ստացավ ևս 2 տարի 6 ամիս՝ զինված խմբավորմանն անդամակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031