Իրանը Պարսից ծոցում օտարերկրյա նավ է կալանել մաքսանենգ վառելիքով
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորմասեր) ուժերը Պարսից ծոցում կալանել են օտարերկյա նավ, որը մաքսանենգ վառելիք էր փոխադրում: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ նավը փոխադրում էր մեկ միլիոն բարել վառելիք: Իրանի Tasnim գործակալության տեղեկություններով՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի պարեկային կատերները լցանավը կալանել են Լարաք կղզուց հարավ:
Գործակալության տվյալներով՝ նավը կալանվել է հուլիսի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: