Բոլիվիայում տարածվում է անհայտ մահացու վիրուս
Անհայտ մահացու վիրուս է հայտնվել Բոլիվիայում, որն արագ տեմպերով տարածվում է:
Հարավային Ամերիկայի Առողջապահության նախարարի խոսքերով՝ այս հիվանդության պատճառով 5 մարդ հոսպիտալացվել է, գրում է Эхо Москвы-ն:
Մեկ մարդ՝ բժիշկ-պրակտիկանտ, մահացել է: Բոլիվիայի իշխանությունները խնդրանքով դիմել են միջազգային կազմակերպություններին՝ ուղարկել մասնագետների, որոնք կարող են բացահայտել վիրուսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը