ԱՀ Նախագահը և ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցության հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։