«Ձեռք բերվեցին համատեղ աշխատանքի պայմանավորվածություններ». Արման Թաթոյանն ամփոփում է ԱՄՆ կատարած այցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լոս Անջելես իմ ու Արցախի գործընկերոջս համատեղ աշխատանքային այցի երկրորդ մասում ամրապնդվեցին կապերը հայկական սփյուռքի կազմակերպությունների և ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ, ձեռք բերվեցին համատեղ աշխատանքի կոնկրետ պայմանավորվածություններ։ Տեղի ունեցավ կարևոր ընդունելություն ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ Գլխավոր Հյուպատոս Արմեն Բայբուրթյանի բարձր մակարդակով կազմակերպմամբ։
Տեղի ունեցավ կարևոր քննարկում Հայ դատի Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։
Այցը կազմակերպվել էր ԱՄՆ Հայ իրավաբանների միության կողմից, որի հետ առաջիկայում կիրականացվեն ծրագրեր։ Մեծ երախտագիտությունս եմ հայտնում ԱՄՆ-ում Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի բոլոր անդամներին, ովքեր ամենօրյա անկեղծ ու սրտացավ աշխատանք են տանում Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման, նրանց պաշտպանության ուղղությամբ։ Նույն փրախտագիտությունս բոլոր մյուս մեր հայրենակիցներին»:
Լոս Անջելես իմ ու Արցախի գործընկերոջս համատեղ աշխատանքային այցի երկրորդ մասում ամրապնդվեցին կապերը հայկական սփյուռքի…
Gepostet von Arman Tatoyan am Donnerstag, 4. Juli 2019